ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները
ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Ի․Գ․Տելեգինը տարածել է հայտարարություն՝ ուղղված բանկի հաճախորդներին։
Հայտարարության մեջ ասված է.
«Հարգելի՛ հաճախորդներ,
ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առևտրի և ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ և շինարարություն, 2020թ․ մարտի 17-ից իր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում:
Ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր հաճախորդներին, տրվել է հնարավորություն օգտվելու վարկային արձակուրդից, այնուամենայնիվ մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վարկերի գծով ամսական վճարումները համաձայն վճարումների գործող ժամանակացույցի:
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ֆիզիկական անձ վարկառուների 62%-ը և իրավաբանական անձ վարկառուների 42%-ը չեն խախտել իրենց վարկային ժամանակացույցով սահմանված վճարումները, ինչը վկայում է մեր հաճախորդների մեծամասնության ՝ վարկերի մարման հաստատուն սովորության և բարեխղճության, ինչպես նաև վարկերի մարումների վերջնաժամկետի երկարաձգման ցանկության բացակայության մասին:
Իսկ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր ֆիզիկական անձ վարկառուների համար Բանկը նվազեցրել է վարկային հետագա ամենամսյա բեռը միջինում 3%-ով՝ երկարաձգելով վարկային մարումների ժամանակացույցը 3-5 ամսով:
Որոշումը ժամանակին էր մեր հաճախորդների համար և կարևոր Բանկի համար, քանի որ հաճախորդների մասին հոգատարությունն ու վերջիններիս հարմարավետությունը Բանկի կարևորագույն խնդիրն է:
Բոլոր այն վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային պարտականությունները, խորհուրդ ենք տալիս կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական ժամանակացույցի՝ հետագա մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով»։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Visa քարտապաններին օգտվել Menu.am ծառայության անվճար առաքումից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս
- ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան