Վրաստանում մարդատար մեքենաների տեղաշարժը կարգելվի
Վրաստանում ապրիլի 17-ից հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կառավարության աշխատակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, պահանջը չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրելու իրավաբանական անձինք` տուգանվելով 15 հազար լարի (5000 դոլար):
«Եթե յուրաքանչյուր քաղաքացի, մասնավոր հատված, կրոնական կազմակերպություն, քաղաքացիական կազմակերպություն, մենք բոլորս չպահպանենք օրենքը և արտակարգ դրության պայմաններում կիրառված սահմանափակումները, ապա դա կհանգեցնի երկրում համաճարակի կտրուկ սրմանը, մենք ստիպված կլինենք ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, ինչը նշանակում է կարանտին ամբողջ երկրի տարածքում», - ասել է Չիքովանին:
Նա կոչ է արել ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն, հոգ տանել սեփական, ինչպես նաև մյուսների առողջության մասին և մնալ տանը:
Վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին նաև հայտնել է, որ ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը, Վրաստանում ամբողջությամբ արգելվում է մարդատար մեքենաների տեղաշարժը:
«Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա: Նշեմ նաև, որ մթերային խանութները, դեղատները և մնացած բոլոր հաստատությունները, որոնք մինչ այժմ աշխատում էին, շարունակում են աշխատել սովորականի պես և նաև շարունակում են աշխատել առաքման ծառայությունները», - ասել է Չիքովանին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները Դուբայ-Թբիլիսի չվերթով կհասնեն Վրաստան, ապա ավտոբուսներով ՝ Հայաստան
- Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք
- Վրաստանի քաղաքներում, ապրիլի 17-ից արգելվում է այցելել գերեզմանոց
- Վրաստանի ՆԳՆ-ը, վերջին 24 ժամում, բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 198 դեպք
- Կրակի հետ եք խաղում. Վրաստանի գլխավոր վարակաբանը զգուշացնում է վարակի նոր վտանգների մասին
- Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը 306 է
- Վրաստանում ՀՀ դեսպանության կոչը՝ բեռնատարների վարորդներին
- Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելանում է. Jnews
- Վրաստանում լրագրողները ևս «ագրեսիվ թեստ» կհանձնեն. Ալիք մեդիա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում