ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին։
«Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից:
Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը»,- ասել է Ա. Նաղդալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հավատում եմ՝ Արցախը միասնականության և առաջընթացի վառ օրինակ է լինելու շատերի համար
- Իշխան Զաքարյան. Արցախի հաջողություններն անկասելի են
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Արցախի ընտրությունների մասին
- Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահին
- Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին
- Կաթողիկոսը՝ Արցախի նորընտիր նախագահին. Երբեք տեղիք չտալ բևեռացման և բաժանումների
- Արայիկ Հարությունյան. Համոզված եմ՝ ՀՀ կառավարությունն ինչպես միշտ, ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին
- Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
- Արցախի նորընտիր նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին
- Արցախի ԿԸՀ. Արայիկ Հարությունյանը ստացել է կողմ ձայների 88 տոկոսը, Մասիսի Մայիլյանը՝ 12 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին