Կորոնավիրուսի առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում
Սամցխե-Ջավախքի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Կորոնավիրուս է հաստատվել Ախալդաբա գյուղում մի երիտասարդ տղամարդու մոտ: Տղամարդ, ով մոտ 30 տարեկան է, աշխատում է մաքսատանը և, հավանաբար, կապ է ունեցել վարակված մարդու հետ: Մի քանի օր առաջ նա եկել էր ծնողների մոտ Թբիլիսիից: Շուտով նրան տեղափոխել են Բակուրիանիի կարանտինային գոտի: Այս պահին վարակվածի կոնտակտների որոնումն է ընթանում:
Բորժոմիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Զալիշվիլին հաղորդել է, որ վարակված տղամարդու ընտանիքի անդամները մեկուսացման մեջ են: Եվս վեց մարդ, ովքեր նրա հետ շփում են ունեցել, գտնվում են կարանտինում: Ապրիլի 15-ին վարակվածի ընտանիքի մեկ անդամը տեղափոխվել է Բորժոմիի տենդով պացիենտների կենտրոն, սակայն նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:
Այս պահի դրությամբ, Կախեթիի շրջանը շարունակում է մնալ «կանաչ գոտի», այնտեղ կորոնավիրուսի ոչ մի դեպք դեռևս չի գրանցվել:
Ապրիլի 16-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 336 մարդու մոտ, Վրաստանի երեք քաղաքացի այլ երկրներից բուժման նպատակով բերվել են հայրենիք, ապաքինվել է 74 հոգի, գրանցված է 3 մահվան դեպք: Կարանտինում գտնվող քաղաքացիների թիվը 5 000 է, իսկ ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ է գտնվում 494 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Սամցխե-Ջավախքի ոչ մի մունիցիպալիտետում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել
- Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
- Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին