ԱՄՆ-ում սպորտային սեզոնը կսկսվի առանց երկրպագուների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է հետկորոնավիրուսային շրջանում մարզական միջոցառումների ժամանակ անվտանգության հնարավոր միջոցների մասին: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նա խոսոտվանել է, որ երբ վարակն անցնի, խաղերը սկզբում կանցկացվեն առանց հանդիսականների:
«Սկզբնական շրջանում մրցաշարերի մեծ մասը կանցկացվի առանց երկրպագուների: Ինչպես հին ու բարի ժամանակներում՝ ամեն ինչ կարվի հեռուստատեսության համար: Սպորտի երկրպագուները մարզադաշտեր կվերադառնան ավելի ուշ»,- ասել է Թրամփը:
Նա չի բացառել, որ սկզբի համար ստիպված կլինեն նրանց իրարից հեռու նստեցնել. «Ի վերջո, երբ վարակն անցնի, մենք կվերադառնանք նրան, ինչ եղել էր նախկինում, իսկ սպորտը կլինի սովորական ռեժիմում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին