Արյան միջոցով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում` ԱՄՆ-ում
Չորեքշաբթի օրը Abbott Laboratories ընկերությունը սկսեց արյան թեստավորման իրականացում, որը կարող է ցույց տալ, թե արդյոք մարդը վարակվել է կորոնավիրուսով նախկինում: Ընկերությունը նախատեսում է մինչև հունիս ամիսը իրականացնել շուրջ 20 միլիոն թեստ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այն օգնում է բացահայտել հիվանդության դեմ պայքարող հակամարմինների առկայությունն այն մարդկանց մոտ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, բայց ունեցել են մեղմ ախտանիշներ կամ ոչ մի ախտանիշ չեն ունեցել: Այս թեստը տարբերվում է առկա ախտորոշիչ թեստերից, ուր նմուշը վերցվում է մարդու քթից՝ վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար:
Abbott-ը նախկինում ստացել էր ԱՄՆ կառավարության թույլտվությունը կորոնավիրուսային երկու թեստավորում անցկացնելու համար: Դրանք ավտոմատացված թեստեր են, որոնք կարող են օգտագործվել լաբորատորիաներում և տալ պատասխան րոպեների ընթացքում; Այս թեստերը նախատեսված էին բժշկական հաստատությունների և հիվանդանոցների համար: