Արցախում կորոնավիրուս է հաստատվել բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:
Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:
Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու բուժումն ընթանում է դրական դինամիկայով
- Արցախում նոր թեստավորումներ չեն արվել
- Արցախում 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են
- Արցախում կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի
- Շարունակվում է կամավորական աջակցություն ցուցաբերել Արցախում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ
- Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակը միջին ծանրության է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին