Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր աշխատանքի է եկել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր վերադարձել է աշխատանքի։
Լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից՝ չպատասխանելով այդ գործով հաջորդ նիստի նշանակման մասին հարցին։
«Օրվա վերջում զանգահարեք, կասենք»,-ասացին աշխատակազմից։
Ավելի վաղ՝ ապրիլի 13-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 13-ին անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, որի ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Ըստ դատարանի աշխատակազմի՝ թերթիկի երկարացման դիմում չի ներկայացվել։
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս․թ․ մարտի 10-ին։ Իսկ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։
Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։
Ի պատասխան Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։
Պաշտպանական կողմը գրություններով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին՝ բարձրացնելով երկրում առկա կորոնավիրուսային վարակով պաիմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի ռիսկային գոտում գտնվելու հարցը։ ՄԻՊ-ը համակարծիք է եղել, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է և համապատասխան գրությունով դիմել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար:
Փաստաբանների կողմից նաև մի շարք հայցադիմումներ են ներկայացվել՝ պահանջելով կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոս. Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը
- Վիկտոր Սողոմոնյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղակի վտանգ է սպառնում
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ կարող է դատավոր Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնել
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկություն չի ստացել Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻՊ-ը գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար
- Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
- Հովհաննես Խուդոյան. ԲԴԽ նախագահի վերջին հարցազրույցից հետո արդյունքը պարզ է, բայց հետաքրքիր է, թե ինչ է գրվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան