«Եվրոպա -2020» անվանումը կպահպանվի, եթե նույնիսկ մրցաշարը տեղափոխվի 2021թ․
Ինչպես հայտնի է ծանրամարտի Եվրոպայի մոսկովյան առաջնությունը հետաձգվել է։ «Եվրոպա -2020» անվանումը կպահպանվի, եթե նունիսկ մրցաշարը տեղափոխվի 2021թ․: Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային ֆեդերացիան,փոխանցում է ՀԱՕԿ-ը:
Մրցակարգով օլիմպիական խաղերին կմասնակցեն այն ծանրորդները, ովքեր վարկանիշային ինը մրցաշարերից առնվազն վեցում հանդես կգան։ Ի դեպ, օլիմպիական որակավորման մրցումների առաջին և երկրորդ փուլերն արդեն ավարտվել են։ Երրորդը սկսվել էր, բայց՝ հետաձգվեց։
Հնարավորության դեպքում Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ընթացիկ մրցաշրջանում։ Հակառակ պարագայում համանուն մրցաշարը պետք է կայանա մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները