Լավրովը խորհուրդ է տալիս չանտեսել Լուկաշենկոյի որոշ խորհուրդներ COVID-19-ի վերաբերյալ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն մասին, թե ինչպես է պաշտպանվում կորոնավիրուսից: «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ դիմակ չի կրում, բայց ավելի հաճախ է ձեռքերը լվանում և օգտագործում է ախտահանիչներ: Այս մասին գրում է MK-ն։
ԱԳ նախարարը նշել է, որ երբ այցելուներ են գալիս նախարարի գրասենյակ, զրույցը կատարվում է «մի քանի մետր» հեռավորության վրա:
Լավրովի խոսքով, դիվանագետները պարբերաբար ստուգվում են կորոնավիրուսի համար, ենթադրելով, որ իրեն ավելի հաճախ, քան մյուս աշխատակիցներին։
Արտաքին գործերի նախարարը նաև հորդորել է չանտեսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշ խորհուրդները՝ վարակի կանխարգելման հետ կապված։
Լուկաշենկոն, մասնավորապես, նախկինում հայտարարել էր, որ առողջությունը պահպանելու համար օգտակոր է տրակտորի վրա աշխատելը, տաք լոգանքը և օղու չափավոր օգտագործումը։
«Ես նաև չէի անտեսի Բելառուսի նախագահի որոշ խորհուրդներ», - ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները