Կանադահայ թեմի հոգևորականներ. Իշխանություններից ակնկալում ենք պետականամետ, ազգային արժեքների նկատմամբ հարգալից կեցվածք
Կանադահայ թեմի հոգևորաց դասը տարածել են հայտարարություն՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հնչած հայտարարություններին։
Կանադահայ թեմի հոգևորաց դասի հայտարարության մեջ նշված է. ««Մարդու աստուածապարգև կեանքը բարձրագոյն արժէք է և անոր նկատմամբ հոգածու վերաբերմունքը իւրաքանչիւրիս պատասխանատուութիւնն է» (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս):
Խոր յուսախաբութեամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի, առաւելաբար որոշ բարձրաստիճան պաշտօնեաներու քով առկայ հոգևոր սովի եւ կուտակուած թոյնի մասին, որ ցաւօք համավարակին զուգահեռ ներկայիս բացայայտօրէն կը տարածուի իշխող վերնախաւի շրջանակէն ներս։
Մէկ կողմ դնելով խնդրոյ առարկան/անձը/, որուն մասին իր խօսքի մէջ նշեց Հայոց Հայրապետը, հարկ կը համարենք յիշեցնել իշխանութեանը ՀՀ Սահմանադրութեան Յոդուած 27-ը, որ ձեր կողմէն հաճախ, ընտրողաբար եւ մեծ փութկոտութեամբ կ'օգտագործուի հատկապէս այլասեռութիւն քարոզող և բարոյազուրկ անձանց պաշտպանելու համար։
Իւրաքանչիւր ոք ունի իր կարծիքն ազատ արտայայտելու իրաւունք: Արգելուած է մարդուն հարկադրել հրաժարելու իր կարծիքէն կամ փոխելու այն:
Մանաւանդ, որ այս պարագային, թող ուշադրութեամբ նկատի առնուի թէ կարծիք յայտնողը ոչ թէ շարքային քաղաքացի է, այլ ողջ Հայ ազգի համար սրբազնագոյն հոգեւոր հաստատութեան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահակալ և Ամենայն Հայոց Կաթողիկոս, որուն արեւշատութեան համար համայն աշխարհի առաքելական եկեղեցիներուն մէջ ամեն Կիրակի պատարագներու ընթացքին աղօթք կը վերառաքենք առ Աստուած:
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դէմ կատարուած ամեն նախատինք, պետք է հաստատ գիտցուի թէ մեր ժողովուրդը կ'ընկալէ որպէս նախատինք ուղուած իր իսկ դէմ:
Նորութիւն պետք չէ ըլլայ որեւէ մէկի համար թէ մարդասիրական մղումներով հորդորները բնորոշ են բոլոր հովուապետերուն եւ բոլոր կրօններուն:
Իրաւական դաշտի մէջ պաշտօնական պատասխանի փոխարեն լուրջ յուսախաբութեամբ ականատես կը դառնանք սանձարձակ ու անբարոյ քարոզարշաւի մը:
Միեւնոյն ժամանակ քաղաքական շահախնդրութիւններէն դրդուած, խոր ցաւով կը տեսնուի թէ իշխանութիւնն արդեն կ'անցի մարդկային ու բարոյական արժանիքներու բոլոր սահմանները:
Ամենքիս մօտ դեռ մոռցուած չեն իշխանափոխութեան օրերուն բարձրագոչ յայտարարութիւնները, թէ «Նոր Հայաստանի մէջ» ամեն ինչ իրաւական պիտի ըլլայ։
Ցաւօք քիչերը կարողացան ըմբռնել, որ ձեր պատկերացուցած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի Քրիստոնեայ Հայաստանի հետ, եւ որ նոր Հայաստանի մէջ մարդու իրաւունքն ու քաղաքականութիւնը նոյնականացուած են վերջինին տալով գերակայութիւն նախորդին վրայ:
Պետք է լաւ գիտնաք թէ եկեղեցին միայն Մայր Հայրենիքի մէջ ներկայացուած չէ այլ կը գործէ նաեւ Սփիւռքի մէջ:
Օտար ափերուն ապրող Հայ ժողովուրդի մեծամասնութեան նման, Հայրենիքէն հեռու ապրելով մեր հոգևոր ծառայութիւնը կ'իրականացնենք առաջնորդուելով ազգային բարձր գիտակցութեամբ ու կը փորձենք փոխանցել զայն ապագայ սերունդներուն, անոնց մէջ սերմանալով Հայրենիքի հանդէպ սէրը, աստուածավախ, եղբայրասէր ու ազգանուէր ըլլալու գաղափարը:
Հաստատ եւ ուժեղ կերպով կը յայտարարենք թէ Գանատահայոց Թեմի Հոգևորականաց մարմինը զօրավիգ է Վեհափառ Հայրապետին եւ կը միանայ Անոր մարդասիրական և ազգօգուտ բոլոր կոչերուն եւ անթոյլատրելի, դատապարտելի ու վտանգաւոր կը համարէ պետական որոշ գործիչներու թշնամական վերաբերմունքն ու հայացքները Անոր նկատմամբ:
Իշխանութիւններէն կ'ակնկալենք պետականամետ, զգուշաւոր եւ ազգային արժեքներուն նկատմամբ յարգալից ու պատշաճ կեցուածք:
Կ'աղօթենք եւ կը մաղթենք Վեհափառ Հայրապետին արեւշատ գահակալութիւն եւ յաջողութիւններ եկեղեցաշէն եւ պետականամետ բոլոր անոր իրագործումներուն մէջ:
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ. Հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի
- Տեր Արարատ. «Պետական այրի» նման պահվածքի պատճառով կործանվել է հայոց պետականությունը
- Արծրուն Պեպանյան. ՀԽ նախագահի նման պահվածքը պետք է մտահոգի կառավարությանը
- Վարդապետ Ամիրյանը՝ Ալեն Սիմոնյանին. «Սրբագրեք Ձեր գրառումը, քանի որ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը մարդասիրական և հոգևոր կամքի բարի դրսևորում է»
- Տեր Խորեն քահանա Կիրակոսյան. Եկեղեցում հակառակորդ մի փնտրեք, չեք գտնի
- Տ. Հովել քահանա Օհանյան. Մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին
- Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյան. Խորհուրդս է՝ սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, ժողովրդավարություն
- Վահագն Չախալյան. Մի՛ խառնվեք իրար, վստահաբար կգա ժամանակ, և Վեհափառը ձեր բոլորի ազատության համար էլ կմիջնորդի
- Տեր Ասողիկ. Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան