Հնդկաստանը Ռուսաստանին կուղարկի 100 մլն հիդրօքսիքլորոքին դեղահաբ՝ COVID-19-ի դեմ պայքարի համար
Հնդկաստանը շուտով Ռուսաստանին կուղարկի 100 միլիոն հաբ մալարիայի դեմ նախատեսված հիդրօքսիքլորոքին դեղամիջոց, որն օգտագործվում է COVID-19-ի բուժման պրոցեսում։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կուդաշևի հայտարարությունը:
«Չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը դրա կարիքը ունի, հնդկական կողմը բավարարել է ռուսական կողմի կոչը և արտոնագիր է տվել Ռուսաստանի Դաշնության համար մինչև 100 միլիոն հաբեր հիդրօքսիքլորոքին դեղահաբի մատակարարման համար», - ասել է Կուդաշևը:
Բացի հիդրօքսիքլորոքինից, Հնդկաստանը Ռուսաստանին կուղարկի նաև պարացետամոլի խմբաքանակ:
Դեսպանը շեշտել է, որ նման որոշումը, իհարկե, բարեկամական քայլ է: Դա ցույց է տալիս երկու երկրների միջև վստահության խորը մակարդակը:
Ակնկալվում է, որ առաքումները կսկսվեն ապրիլի վերջին:
Ավելի վաղ, Ռուսաստանի կառավարությունը կարգադրել էր օգտագործել հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը կորոնավիրուսային վարակի բուժման համար:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը հայտնել է՝ մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը փորձարկվելու է COVID-19 բուժման համար
- Մակրոնը Մարսելում այցելել է ֆրանսիացի բժշկին, որը պաշտպանում է հիդրօքսիքլորոքինի կիրառումը կորոնավիրուսի դեմ
- Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան