Ի պատիվ բուժաշխատողների՝ հնչել է Նոտր Դամի զանգը
Հրդեհից հետո առաջին անգամ հնչել է Փարիզի Աստվածամոր տաճարի զանգը։ Եվրանյուզի հաղորդմամբ, հարվածները հնչել են չորեքշաբթի 20։00-ին՝ այն ժամին, երբ ֆրանսիացիները նոր սովորույթի համաձայն, դուրս են գալիս պատշգամբից և ծափահարում բուժաշխատողներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։
Ֆրանսիայում իրականացվող կարանտինային միջոցառումների պատճառով Նոտր Դամի վերականգնման աշխատանքները դադարեցված են։
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հավակնոտ ծրագիր՝ տաճարը կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10-15 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան 450 հազար եվրո կուղղի Նոտր Դամի վերականգնմանը
- Ֆրանսիական Շառլ դը Գոլ ավիակրում վարակված են 668 նավաստիներ
- Ֆրանսիայի ուսուցիչների արհմիությունը դեմ է դպրոցների վերաբացմանը
- Մակրոնը Ֆրանսիայում համընդհանուր արգելափակումը երկարացրեց մինչև մայիսի 11-ը
- Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 14,400-ից․ վերջին զարգացումները.
- Փորձել են գողանալ Նոտր Դամի հնագույն քարերը
- Նոտր Դամի վերականգնման աշխատանքները դադարեցված են
- Նոտր Դամի գիշերային լուսավորությունը վերականգնվել է
- Նոտր Դամի վերականգնողները վիճել են աշտարակի պատճառով
- Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
- Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում