Շվեդիայի արքայադուստրը կաշխատի հիվանդանոցում՝ պայքարելով համավարակի դեմ
Շվեդիայի իշխող թագավոր Կառլ XVI Գուստավի կինը՝ արքայադուստր Սոֆիան, կօգնի բժիշկներին կորոնավիրուսի տարածման պայմաններում։ Նա ավարտել է վերապատրաստման դասընթացներ։
Նա նշել է. «Սովորեցի, թե ինչպես կարելի է մանրէազերծել գործիքները, ճիշտ բանակցել հիվանդների և նրանց հարազատների հետ և օգնել հիվանդանոցի վարչակազմին. սրանք այն գործառույթներն են, որոնք կամավորներին թույլատրվում է կատարել առանց հատուկ բժշկական կրթության»:
News.ru կայքը, հղում անելով Hello-ին, գրում է, որ արքայադուստրն աշխատանքի կանցնի ապրիլի 20-ից։
Շվեդիայի արքայազնն ու Սոֆիան ամուսնացել են 5 տարի առաջ։ Նրանք ունեն երկու երեխա։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը
- Շվեդիայում ասել են, թե երբ կարող են վերացնել երկրում տեղաշարժման բոլոր սահմանափակումները
- Շվեդիայում կորոնավիրուսի 5,4 հազար դեպք է գրանցվել. Ria.ru
- Շվեդիան ընտրում է կորոնավիրուսին դեմ պայքարի կամավոր մոտեցումը
- Կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել Շվեդիայում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները