Ուհանի իշխանությունները վերահաշվարկել են կորոնավիրուսի զոհերի թիվն ու այն աճել է 50 տոկոսով
Կորոնավիրուսի էպիկենտրոն, Չինաստանի Ուհան քաղաքի COVID-19 համաճարակաբանության կանխարգելման և վերահսկման շտաբը թարմացրել է զոհվածների քանակի և դեպքերի մասին տվյալները, որի արդյունքում այն աճել է 50 տոկոսով։ Այս մասին գրում է France 24-ը՝ հղում անելով պետական Xinhua News Agency-ին։
Ուուհան քաղաքում այս վերահաշվարկի արդյունքում Covid-19 զոհերի թիվն աճել է 1290-ով՝ հասնելով 3,869 մարդու։ Ըստ իշխանությունների, վերանայումը պայմանավորված էր վիրուսի պիկի ժամանակ բժշկական հաստատություններ անբավարար ընդունման և բուժման հնարավորություններով:
Ուհանի վերանայված զոհերի թիվը՝ 3669, ամենաբարձրն է Չինաստանում, ինչը 50 տոկոսով բարձր է նախորդ ցուցանիշից: 11 միլիոն քաղաքում ընդհանուր դեպքերի թիվը նույնպես աճել է 325-ով`դառնալով 50 333, ինչը կազմում է Չինաստանի ընդհանուր 82 367 դեպքերի երկու երրորդը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան