Վիրահայոց թեմ. Այլ է մեր եկեղեցու, մեր հոգևոր Հայրապետի, եկեղեցու սպասավորների և հավատավոր հոտի հարցը
Վիրահայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հնչած հայտարարություններին.
«Հետևելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրներին և այս օրերին ամենից բարձր դասելով մարդկանց պաշտպանվածությունը հնարավոր վտանգներից, անտեղի ենք համարում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված ոչ պատեհ և անհարկի գրառումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին:
Հայաստանից դուրս ապրող հայերիս համար սրբությունների սրբություն են մեր Մայր Հայրենիքը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Առավել ևս այս օրերին աղոթում ենք մեր հայրենակիցների առողջության համար, բարձր գնահատում Հայաստանի իշխանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հայ բժիշկների, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից արվող աշխատանքները:
Համաշխարհային սպառնալիք դարձած համավարակը պետք է որ զգոնացներ մեզանից յուրաքանչյուրին՝ հնարավոր դժվարությունները և կորուստները նվազագույնի հասցնելու միտումով: Ակնկալվող խելամտության փոխարեն արձանագրված անհեթեթեթ գրառումը մեկ անգամ ևս տեղիք է տալիս հիշեցնել, որ իբրև Հայաստանից դուրս ապրող հայեր, հետևելով հանդերձ Հայաստանի քաղաքական զարգացումներին, բացառիկ զգուշությամբ, պատկառանքով ու հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քաղաքացիական իրավունքներին, պարտավորված զգում գիտակցել ցանկացած միջամտության լրջությունը: Նույնը ակնկալում ենք մենք՝ այս կամ այն պետության քաղաքացիներս:
Այլ է մեր եկեղեցու, մեր հոգևոր Հայրապետի, եկեղեցու սպասավորների և հավատավոր հոտի հարցը:
Հայաստանում և նրա սահմաններից դուրս հոգևոր մեր միասնականության, ազգային արժանապատվության, հայապահպանության կարևորագույն երաշխիքը մեր եկեղեցին է, և այս սուրբ առաքելությունը կյանքի է կոչվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մեզ համար անընդունելի է Կաթողիկոսի հասցեին արվող ցանկացած անհիմն ու չպատճառաբանված հայտարարություն, որն ուղղված կարող է լինել մեր միասնականության, ազգային արժանապատվության խաթարմանը: Առավել ևս երբ այդ հայտարարությունն արվում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ում վստահված է մեր Մայր Հայրենիքի պետականությունը:
Հորդորում ենք ամենքին, Հայ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կապված ցանկացած հայտարարություն անելիս, նկատի ունենալ այդ եկեղեցու բոլոր անդամների զգացմունքները, արժանապատվությունը, բարոյական իրավունքներն ու պարտավորությունները: Այս առումով մեր եկեղեցու սահմաններն անհամեմատ ավելի մեծ են և յուրաքանչյուր հայ, Հայաստանում թե Հայաստանից դուրս, պարտավոր է բացառիկ զգուշությամբ վերաբերվել նրան»:
Հարակից հրապարակումներ`
- Կանադահայ թեմի հոգևորականներ. Իշխանություններից ակնկալում ենք պետականամետ, ազգային արժեքների նկատմամբ հարգալից կեցվածք
- Մայր Աթոռ. Հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի
- Տեր Արարատ. «Պետական այրի» նման պահվածքի պատճառով կործանվել է հայոց պետականությունը
- Արծրուն Պեպանյան. ՀԽ նախագահի նման պահվածքը պետք է մտահոգի կառավարությանը
- Վարդապետ Ամիրյանը՝ Ալեն Սիմոնյանին. «Սրբագրեք Ձեր գրառումը, քանի որ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը մարդասիրական և հոգևոր կամքի բարի դրսևորում է»
- Տեր Խորեն քահանա Կիրակոսյան. Եկեղեցում հակառակորդ մի փնտրեք, չեք գտնի
- Տ. Հովել քահանա Օհանյան. Մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին
- Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյան. Խորհուրդս է՝ սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, ժողովրդավարություն
- Վահագն Չախալյան. Մի՛ խառնվեք իրար, վստահաբար կգա ժամանակ, և Վեհափառը ձեր բոլորի ազատության համար էլ կմիջնորդի
- Տեր Ասողիկ. Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան