Թրամփն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները սկսում են աստիճանաբար հանել սանիտարական սահմանափակումները. ՏԱՍՍ
«ԱՄՆ իշխանությունները ձեռնամուխ են լինում «երկրի բացմանը»՝ նոր կորոնավիրուսով պայմանավորված սանիտարական սահմանափակումների աստիճանական վերցմանը»,-ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ:
«Հիմնվելով ամենավերջին տվյալների վրա, մեր մասնագիտական թիմն այժմ համաձայն է, որ մենք բացենք հաջորդ ճակատը մեր պատերազմում», - ասել է նա: Ըստ Ամերիկայի առաջնորդի՝ խոսքը գնում է սանիտարական սահմանափակումների աստիճանական վերացման մասին: «Սա հենց այն է, ինչ մենք անում ենք: Մենք վերագտնում ենք մեր երկիրը, և դա պետք է արվի: Ամերիկան ուզում է բացվել, ամերիկացիները ցանկանում են բացել այն», - շեշտել է նախագահը:
«Ինչպես ես ասել էի ավելի վաղ, որ ձեռնարկությունների փակելը հիմնական և երկարաժամկետ լուծում չէ: Մեր քաղաքացիների առողջությունը պահպանելու համար մենք պետք է նաև պահպանենք մեր տնտեսության առողջությունն ու գործունեությունը: Երկարաժամկետ հեռանկարում առանց մեկը մյուսի հնարավոր չէ»: - համոզված է ԱՄՆ նախագահը:
«Սննդամթերքի և բժշկական պարագաների առաքման համար մեզ անհրաժեշտ է աշխատանքային տնտեսություն»,- հայտարարել է նա:
Թրամփը նաև ասել է, որ դաշնային կառավարությանը և նահանգապետերին հանձնարարականներ է տվել սանիտարական սահմանափակումների աստիճանական վերացման վերաբերյալ: «Իմ վարչակազմը հրապարակել է նոր դաշնային առաջարկություններ, որոնք թույլ կտան նահանգների ղեկավարներին ձեռնարկել փուլային և մտածված գործողություններ», - ասել է նա:
ԱՄՆ նախագահը բացատրել է, որ վարչակազմի պլանը ներառում է երեք փուլ ՝ Միացյալ Նահանգների տնտեսական կյանքի վերականգնելու ճանապարհին: «Մենք միանգամից չենք բացում ամեն ինչ: Մեկ զգուշավոր քայլ՝ մեկ անգամի համար: Որոշ նահանգներ կկարողանան բացել ավելի շուտ, քան մյուսները», - շեշտել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:
Ըստ Թրամփի, նահանգապետերը կկարողանան որոշում կայացնել, թե երբ են հանելու սահմանափակումները: