«Հայաստանում այժմ չկա վտանգավոր արտադրական թափոնների տեղադրման նույնիսկ մեկ քառակուսի մետր տարածքով պոլիգոն». Էրիկ Գրիգորյան
«Մենք մեծ խնդիր ունենք վտանգավոր թափոնների կառավարման հետ կապված: Ուզում եմ նշել, որ Հայաստանում այժմ չկա վտանգավոր արտադրական թափոնների տեղադրման նույնիսկ մեկ քառակուսի մետր տարածքով պոլիգոն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Հայաստանից վտանգավոր թափոնների դուրս բերման գործընթացին վերաբերող հարցին:
Նախարարը շեշտեց, որ մինչև հիմա դրանք տեղադրվել են կամ աղբավայրերում, կամ այլ չնախատեսված վայրերում: Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ խնդրի լուծման ուղղությամբ աշխատաքներ են տանում, մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության հետ պայմանավորվել են, որ մի քանի ծրագրով նոր կառուցվող աղբավայրերում նախատեսվեն, վտանգավոր արտադրական թափոնների բջիջներ, պոլիգոններ, որպեսզի այնտեղ տեղադրվեն արտադրական վտանգավոր թափոնները:
Նախարարը տեղեկցրեց, որ Հայաստանում այս պահին առկա են դեռ Խորհրդային միությունից մնացած և Ողջաբերդի տարածքում թաղված մոտ 1000 տոննա կայուն օրգանական վտանգավոր թափոններ:
«Նախատեսվում էր, որ դրանք կարող էին տեղափոխվել եվրոպական որևէ գործարան՝ ոչնչազման, սակայն այսօր դիտարկվում է տարբերակ Հայաստանում գործող ցեմենտի գործարաններից մեկում դա կազմակերպելու»,- հայտնեց Գրիգորյանը և տեղեկացրեց, որ այդ նպատակով նախարարության պատվերով շվեդական խորհրդատվական կազակերպությունն ուսումնասիրություններ է արել և ներկայացրել արդյունքները:
Շրջակա միջավայրի նախարարը չբացառեց նաև Իրանում այդ կայուն օրգանական թափոնների ոչնչացման տարբերակը, քանի որ այնտեղ կա գործող մասնագիտացված գործարան և ծախսերի առումով ավելի մատչելի է, քան ոչնչացման մյուս տարբերակները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին