ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:58 17/04/2020

«Ժողովուրդ». Մանրամասները ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ վերջապես Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին: Նախկին վարչապետը նախ մուտքի մոտ ջերմաչափվեց, ինչպես ԱԺ մուտք գործող յուրաքնաչյուր ոք, ապա ուղևորվեց դեպի հատուկ սենյակ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է և հնարավոր «ժուչոկներից» հեռու:

Նկատենք, որ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպված էին համաճարակի բոլոր կանոններին համապատասխան. պահպանվել էր անգամ սոցիալական հեռավորությունը: Ավելին, սեղանին այս անգամ բացառության կարգով մոխրաման էր դրված, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա ծխելու։ Եվ այդ պայմաններում նա 5 ժամ պատասխանեց պատգամավորների հարցերին: Այսպիսի երկար նիստ դեռ չէր եղել:

Նախ ընդգծենք, որ պատգամավորներն ամենայն լրջությամբ ու մանրակրկիտ էին պատրաստվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, անգամ նիստից մոտ մեկ ժամ առաջ կրկին հավաքվել էին և վերջնական քննարկում ունեցել։ «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ահա այդպես սկսվել է բուն նիստը, որի սկզբում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով, ասել այն, ինչ ԱԺ բակում խոսել էր լրագրողների հետ: Նշել է, որ եկել է խոսելու, բացատրելու, բարձրաձայնելու ժամանակը և ինքը պատրաստ է ամեն ինչի մասին բաց խոսելու, թաքցնելու, կաշկանդվելու ոչինչ չունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է շատ հանգիստ, ընդ որում՝ երկկողմանի հանգիստ և բոլորն էլ ցանկացել են հանդիպումն անցկացնել երկկողմանի հարգանքի մթնոլորտում, սակայն դա չի խանգարել պատգամավորներին հնչեցնել ամենատարբեր հարցեր՝ սկսած հետախուզության աշխատանքի, հեկտարներ կորցնելու, պայմանավորված պատերազմ-լինել չլինելու և մեղավորների մասին։ Այնուհետև, պատմել է այն, ինչ, ըստ էության հետաքրքրել է հանձնաժողովականներին և պատգամավորների մոտ տպավորություն է ստեղծվել, որ կրկնում է 5-րդ ալիքի պատրաստած ֆիլմում հնչած տեսակետները:

Մեր տեղեկություններով, նիստին ներկա պատգամավորներից յուրաքանչյուրը մի քանի հարց է տվել՝ մոտ 3-4, հարցեր են տվել բոլորը՝ թե իշխանական թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Նրանցից շատերին հետաքրքրել է, թե ինչպես եղավ, որ մինչ այս հանրության հայտնի ինֆորմացիան. այն է` հայկական կողմը կորցրել է 800 հա հողատարածք, հիմա մատուցվում է, թե 400 հա է եղել: Սերժ Սարգսյանը համբերատար, մարնրամասն բացատրել է «գիտեք» հաճախ կրկնվող բառով` նշելով, որ այդ 800 հա տարածքի միայն 400 հա հողատարածքն է եղել հայկական կողմինը, մյուս 400 հա հողատարածքը եղել է չեզոք գոտում, որը անցել է ադրբեջանական զինուժի հսկողության տակ: և նշանակում է` մենք կորցրել ենք ընդամենը 400 հա հողատարածք ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով:

Նա, ընդհանուր առմամբ, ապրիլյան քառօրյա պատերազմը մատուցել է որպես հաղթանակ, պատասխան է ունեցել բոլոր անակնկալ թվացող հարցերին: Ասել է` բոլորդ լրատվությունից ծանոթ եք, որ մենք ունեցել ենք մոտ 100 զոհ, իսկ ադրբեջանական զինուժը 1000-ին մոտ զոհ է տվել: «Բա դա հաղթանակ չի՞»,- տարակուսել է ՀՀԿ առաջնորդը: Նա նաև հպարտացել է, թե միջազգային հանրությունն ամբողջությամբ ըմբռնումով է մոտեցել հայկական կողմի գործողություններին և որևէ տիրույթում չի քննադատել մեզ:

Երբ ամեն ինչ այսպես վառ մատուցվել է, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ թերություններ են եղել այդ ընթացքում, ով է թերացել իր գործում ապրիլյան պատերազմի նախորդ և հաջորդող ժամանակահատվածում: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը հիշեցրել է իր 2016 թվականի ապրիլի 26-ի հրամանագրերը` համաձայն որոնց պաշտոններից ազատվեցին ՀՀ ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։ Այսինքն` այս մարդիկ թերացել են, դրա համար ազատվել են պաշտոններից:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 18-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է: Կոմիտաս Մուրադյանը այս տարվա փետրվարի 6-ին նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե միգուցե եղել են բաներ, որոնց դեպքում իրեն չեն զեկուցել կամ կան հանգամանքներ, որոնք չի հիշում։ Բայց մեծ հաշվով պատգամավորների մեծ մասը բավական զարմացել էին նախկին նախագահի պատրաստակամությունից՝ պատասխանելու բոլոր հարցերին։ Եվ մի շարք պատգամավորներ, որոնք մասնակցում էին հանձնաժողովի նիստին, «Ժողովուրդ օրաթերթին» տպավորություն փոխանցեցին, որ այս հանդիպումը ամենաինֆորմատիվն էր և Սարգսյանը շատ դեպքերում հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք անակնկալ են եղել հանձնաժողովի անդամների, աշխատանքները համակարգող Անդրանիկ Քոչարյանի համար։

Եվ չնայած Սերժ Սարգսյանն անուններ չի տվել, սակայն մատնանշել է մարդկանց, ովքեր կարող են ՀՀ ԶՈՒ շտաբի նախկին գլխավոր պետ Յուրի Խաչատուրովի նման կարևոր ինֆորմացիայի տիրապետել` հիմնականում ակնարկելով, որ խոսքն արդեն Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասին է: Այդ իսկ պատճառով առաջիկայում սպասվում են հանդիպումներ նաև նրանց հետ, որից հետո հանձնաժողովը պետք է պատրաստի վերջնական զեկույցը, որի վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Բանն այն է, որ 6 ամսով ձևավորված հանձնաժողովի աշխատանքների ժամկետն արդեն մեկ անգամ երկարացվել է և այլևս չեն կարող այդպես վարվել։ Ու դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ավելի արագ գործել: Թեև արտակարգ դրություն է երկրում, այնուամենայնիվ, նիստեր, հանդիպումներ ամեն դեպքում անցկացվելու են:

Հ. Գ. Ուշագրավ է, որ 5 ժամանոց նիստն անցկացվեց ընդմիջումով. նախորդ նիստերում այդպիսի դեպքեր չէին եղել: Պարզապես շատ պատգամավորները ելումուտ էին անում։ Սակայն երեկվա նիստը մոտ կես ժամով ընդմիջվեց և ուշագրավ է, որ սրահից դուրս եկան միայն «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորները՝ Քրիստինե Պողոսյան, Արմեն Խաչատրյան, Սիփան Փաշինյան, Տիգրան Կարապետյան, Արեն Մկրտչյան, իսկ մյուսները ընդմիջման ժամանակ մնացին նիստի համար նախատեսված սենյակում»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}