«Ժողովուրդ». Արման Կիրակոսյանը դատի է տվել ՊԵԿ-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը դատի է տվել ՊԵԿ-ին:
Նա ՀՀ վարչական դատարանից պահանջում է ՊԵԿ-ի 17.01.2020թ հրամանն անվավեր ճանաչել և, որպես իրավական հետևանք, իրեն հարկային ծառայության աշխատանքի վերականգնում` կրկին նշանակելով հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ: Բացի այդ, պահանջել է նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը բռնագանձել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա