«Հրապարակ». Նոր պաշտոններ կստեղծվեն դատախազությունում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթով նոր պաշտոններ կստեղծվեն դատախազությունում, ընդ որում՝ այս գործով մասնագիտացված դատախազները կստանան ավելի բարձր աշխատավարձ, քան իրենց գործընկերները: Մասնավորապես, առաջիկայում կնշանակվի գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, աշխատավարձի դրույքաչափը՝ 12.50, մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է: Նույն գործառույթներ իրականացնող վարչություն կգործի, որտեղ աշխատավարձերը ևս զգալի տարբերվելու են մյուս վարչությունների աշխատավարձերից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: