«Հրապարակ». Կոալիցիա կազմելու բանակցություններ են ընթանում Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի և ՀՅԴ-ի միջև
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո չնայած Արայիկ Հարությունյանի տարած համոզիչ հաղթանակին, Արցախի քաղաքական դաշտում դեռ անորոշություն է: Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիքը», խորհրդարանում ունի 16 մանդատ, իսկ մյուս ուժերը միասին՝ 17, այսինքն՝ առանց կոալիցիա կազմելու դժվար կլինի կառավարելը և խորհրդարանում օրենքներ անցկացնելը։ Ըստ երևույթին, պաշտոնական Երևանից ցուցումներն էլ ուշանում են։
Մենք տեղեկացանք, որ այս պահին բանակցություններ են ընթանում Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի և ՀՅԴ-ի միջև։ Այս 3 ուժի միավորումն ամենառեալն է։ Եվ քանի որ Փաշինյանը մի առիթով ասել է, որ Արցախի ընտրություններում հաղթանակ տարած երկրորդ և երրորդ ուժերն ընդդիմադիր են, ենթադրվում է, որ ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ Վիտալի Բալասանյանի հետ կոալիցիա չի ձևավորվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան