Ինչպե՞ս են վտանգավոր թափոնները Հայաստանից ՌԴ տեղափոխվում
«Ի՞նչ մեխանիզմ է նախատեսվում, որ մենք կարողանանք վտանգավոր թափոնները Եվրոպա հասցնել»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին։
ԱԺ-ն քննարկում է«ԵԱՏՄ մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրն ընդունելու նախագիծը։
Բագրատյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ կապված մենք մի խնդիր ունենք՝ ընդհանուր սահման չունենալը։
«Հենց հիմա մենք բավականին վնասակար թափոններ ունենք, որոնց տեղափոխման խնդիրը շատ կարևոր է մեզ համար։ Բայց ո՛չ Վրաստանով, ո՛չ Իրանով թույլ չեն տալիս թափոնը համապատասխան այրման գործարան հասցնել՝ մասնավորապես Եվրոպա»,- տեղեկարցեց Բագրատյանը։
Պատասխանելով հարցին՝ Ալեքսեյ Սանդիկովը հայտնեց, որ այդ հարցին է առնչվում համաձայնագրի չորրորդ հոդվածը, որտեղ նշված է՝ մեկ ԵԱՏՄ անդամ պետությունից մյուս ոչ անդամ պետության տարածքով թափոնների տեղափոխումն իրականացվում է 1989 թվականին ստորագրված Բազելյան կոնվենցիայի շրջանակում։ Այն ընդունվել է ՄԱԿ-ի երկրների կողմից։
«Իսկ Հայաստանից դեպի Ռուսաստան վտանգավոր թափոնների տեղափոխումն իրականացվում է օդային ճանապարհով, քանի որ Վրաստանը ցամաքային ճանապարհով տեղափոխումն արգելել է»,- մեկնաբանեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին