Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսից
«Լիդսի» նախկին ֆուտբոլիստ և Անգլիայի հավաքականի խաղացող Նորման Հանթերը մահացել է կորոնավիրուսից, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ֆուտբոլիստը 77 տարեկան էր։
1968 թվականին Հանթերը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Բացի այդ, ֆուտբոլիստը արժանացել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսի և նվաճել Անգլիայի գավաթը։
COVID-19 վարակի առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ կորոնավիրուսի բռնկումը համաճարակի է վերածվել: Ըստ վերջին տվյալների ՝ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,1 միլիոն մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայում չարտերային թռիչքներով տեղափոխում են ռումինացի սեզոնային աշխատողներին
- Անգլիայում COVID-19- ի դեմ պայքարի համար ուսանող-բժիշկներն արագացված տեմպերով կավարտեն բուհերը. ՏԱՍՍ
- Անգլիայի թագուհին ձեռնոցներով է հանձնել մրցանակները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները