«Ամնեսթի ինթերնեյշնլ». Կառավարությունը կանաչ լույս վառեց «Ամուլսարի» ծրագրի համար, ապա վերանայեց որոշումը
«Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 16-ին հրապարակած «Մարդու իրավունքները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում» զեկույցում անդրադարձել է Հայաստանում առողջության ու շրջակա միջավայրի իրավունքին։
Զեկույցի հեղինակներն անդրադարձ են կատարել, մասնավորապես, Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներին, որոնք սկսել են դեռ 2018-ից՝ փակելով հանաքավայր տանող ճանապարհները։
Չնայած խոստացած հարյուրավոր աշխատատեղերին, տեղաբնակներին ու բողոքի ակցիաների մասնակիցներին շարունակում են անհանգստացնել սոցիալական ու էկոլոգիական հնարավոր վնասները, այդ թվում նաև «Ջերմուկ» հանքային ջրերի ու առողջարանի աղտոտվածությունը, որը տուրիստական կարևոր կենտրոն է։
Հանքի շահագործման վերաբերյալ գնահատականների հրապարակումից հետո կառավարությունը կանաչ լույս վառեց ծրագրի համար, սակայն հետո վերանայեց իր որոշումը՝ հետագայում ուսումնասիրելով ոսկու առաջարկվող արդյունահանման անվտանգությունը շրջակա միջավայրի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան