Արթուր Ղազինյան. Ամեն ինչ շատ ավելի լուրջ է
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ամեն ինչ շատ ավելի լուրջ է։
Մարիա Զախարովան հանկարծ հիշում է Արցախի մասին և հայտարարում, որ կորոնավիրուսը չի խոչընդոտում Արցախի շուրջ ընթացող գործընթացներին;
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ'Բրայենի հետ և քննարկում Արցախի կարգավորման հարցը;
Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է ԱԱԾ մեկուսարանում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի 4 ժամ տևողությամբ հանդիպում։
Հիմա հարց. ինչի՞ մասին էր Փաշինյանի երեկվա ուղերձը։
Հ.Գ. Կարևոր է հասկանալ, թե ով է նախաձեռնել և ի՞նչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանի հանդիպումը Քոչարյանի հետ ԱԱԾ մեկուսարանում»։