Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 137 հազար է. «ՌԻԱ նովոստի»
Ըստ Ռոբերտ Քոհի ինստիտուտի, Գերմանիայում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3609-ով և կազմել 137.439: Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, հիմնարկի տվյալներով՝ Գերմանիայում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 242 մարդ:
Մահացողների ընդհանուր թիվը 4110 է:
Ըստ ինստիտուտի, այս ընթացքում բուժվել է 85.400 մարդ: Օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 3,6 հազարով: Վարակման ամենամեծ դեպքերը հայտնաբերվել են Բավարիայում (36881), Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (28006); Բադեն-Վյուրթեմբերգ (27258): Բեռլինում գրանցվել է COVID-19 վարակի 5066 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին:
Ըստ ԱՀԿ վերջին տվյալների, աշխարհում գրանցվել է վարակի գրեթե 2,1 միլիոն դեպք, մահացել է գրեթե 140 հազար մարդ: