Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 1374 նոր դեպք
Փետրվար 19-ից Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 80 հազարը, կա ավելի քան 5 հազար զոհ։ Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեն:
Նրա խոսքով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1374 նոր դեպք: Ընդհանուր առմամբ վարակվել է 80868:
Նշվել է նաև, որ մեկ օրում մահացել է 73 մարդ, զոհերի ընդհանուր թիվը 5031 է։:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան