Լուկաշենկոն քննադատել է կորոնավիրուսի ռուսական թեստերը
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գրոդնոյի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում բացասաբար է խոսել կորոնավիրուսի ռուսական թեստերի մասին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Թեստերը բանի պետք չեն: Նույնիսկ այստեղ ստուգվել են ռուսները (նրանք ժամանել էին ատոմակայան), բոլոր 15 հոգուն հետազոտել են ռուսական թեստերով, բոլորի մոտ դրական էր: Նորից պառկեցրել են հիվանդանոց և բուժել: Հիվանդանոցում հրաժարվել են ռուսական թեստերից, վերցրել են իրենց մոտ եղածը՝ չինականը, պարզվել է, որ նրանցից միայն մեկ մարդ է կորոնավիրուսով հիվանդ», - ասել է Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերում էր STV- ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության 15 քաղաքացիների մոտ, որոնք ժամանել էին Օստրովեց (Գրոդնոյի շրջան)՝ Բելառուսի ատոմակայանը կառուցելու համար, նրանք հոսպիտալացվել էին:
Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկն ասել է, որ մի խումբ շինարարներ, որոնք կարանտինում են եղել, կրկակի թեստավորում են անցել, որոնք տվել են դրական արդյունք:
«Ռոսատոմ» -ը պարզաբանել է, որ նրանք իրենց ինժեներական բաժնի երեք ենթապայմանագրային մասնագետներն են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են