#Изоизоляция. Հայտնի նկարներն ու մահկանացուները
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում համատարած մեկուսացման պայմաններում մարդիկ ձանձրույթը փարատելու համար ինչեր ասես, որ չեն մոգոնի։ Համացանցում լայն տարածում է գտել Изоизоляция հեշթեգը։
Դրա ներքո տարբեր երկրներում ապրող մարդիկ լուսանկարվում են որևէ հայտնի նկարի, կտավի հերոսի դիրքով, տեսքով, հնարավորինս նման հագ ու կապով։
Երբեմն էլ կտավում պատկերվածը ստանալու համար օգտագործում են իրենց տնային կենդանիներին կամ էլ ձեռքի տակ ընկածը, նույնիսկ հավի միս, սոխ ու սխտոր, կաղամբ ու կանաչի։ Արդյունքում կան նաև այնպիսիք, որ դրանց նայելով՝ կարելի է ծիծաղից թուլանալ։
Հայաստանում չելենջին միացել է «Միրզոյան քառյակ»-ի ջութակահար Սոնա Ազարյանը։ Ներկայացնում ենք այդ հեշթեգի ներքո հրապարակված լուսանկարներից մի քանիսը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին