Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 385-ի
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակված ևս 15 մարդու։ Այսպիսով, երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 385-ի։ Այս մասին հայտնել է Վրաստանի Առողջապահության նախարարությունը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Գործակալության տվյալներով ՝ 5053 մարդ գտնվում է կարանտինում, 527-ը՝ հիվանդանոցներում, ապաքինվել են 84 հիվանդ, 3-ը մահացել է:
Նշվում է նաև, որ Վրաստանի 44 հիվանդանոց մասնագիտացվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան