Իրավունք 11:30 18/04/2020 Հայաստան

Օղորմի մեր արդարադատությանը․․․

                                                       Վախկոտություն է՝  տեսնել անհրաժեշտությունը և չկատարել այն։   
       
                                                                                                                                               Կոնֆուցիոս

Վե՛րջ․․․ ավարտվեց թավշյա Հայաստանի ժողովրդավարության գովքն անող հեքիաթը։ Ապրիլի 17-ին դրվեց վերջին քարը։ Ինչո՞ւ։  Որովհետև այդ օրը ցույց տվեց, է թե իրականում ինչ արժեն ժողովրդավարական արժեքները նոր կոչվող, բայց իրականում հայկականության հետ կապ չունեցող իշխանությամբ ներկա Հայաստանում։

Եվ այսպես, օրը լի էր սպասումներով։ 

Նախ, ողջ օրը սպասում էինք դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնությանը։ Օրվա կեսերին վերջապես հայտարարվեց, որ նա ներկայացել է աշխատանքի, իսկ օրվա վերջում տեղեկացրին, որ նա կրկին արձակուրդ է վերցրել, և Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը նշանակել է մայիսի 8-ին։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություններ էին ներկայացրել՝ ՀՀ և ԱՀ նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ նրա խափանման միջոցը փոխելու հարցով։ Իրավաբանների պնդմամբ՝ սա անհապաղ քննության ենթակա հարց է, բայց որն արդեն ձգվում է ամիսներ։

Աննա Դանիբեկյանն ինքը  գիտե իր այս հակաիրավական ու հակամարդկային արարքի իրական պատճառները, բայց  թող չնեղանա այն փաստից, որ ինքը  տապալեց մարդ ու դատավոր կոչվելու հանրային վեթինգը։ Նա մենակ չէ, նույն վեթինգը չեն անցել նաև ԲԴԽ-ն, հատկապես նախագահ  Ռուբեն Վարդազարյանը  և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը (մնացածներին փաստաբանները լավ կիմանան)։

Հետաքրքիր է, 2019-ի հունիսի 25-ին որևէ մեկը կմտածե՞ր, որ հնարավոր կլինի անել ավելի հակաօրինական արարք, քան դատավոր Արմեն Դանիելյանի կողմից դատավարության մի կողմին ձայն չտալը և Ռ․ Քոչարյանին կրկին կալանավորելը։ Բայց արի ու տես, որ գործում է «էլ բեթարից ազատի» երևույթը, և կարելի է պարզապես առանց որևէ պատճառաբանության գործն անվերջ ձգձգել։ 

Մարդկային վեթինգ չանցած այս դատավորները եթե անցեն Արդարադատության նախարարության ընդունած վեթինգը (կասկածող չկա, որ կանցնեն), ուրեմն վերջնականապես գլխիվայր պետք է շրջել արդարության և օրենքի մասին դարերով ձևավորված պատկերացումները։

Իսկ օրը շարունակվեց ավելի խորհրդավոր սպասումներով, քանի որ վարչապետն ազդարարեց, որ ժամը 20-ին ուղերձ պետք է հղի ժողովրդին։ 

Այստեղ թերևս պետք է խոստովանել, որ սովետական կրթութjուն ու դաստիարակություն ստացած մեր սերունդը, չնայած անդադար հիասթափություններին, դեռևս բավականին միամտորեն հավատում է ասպետականությանը, և հատկապես պետության ղեկավարից լրջախոհություն է ակնկալում։

Այսինքն՝ տրամաբանորեն սպասելի էր, որ ազդարարվող ուղերձը լուրջ ասելիք պետք է որ ունենա։ Իսկ ելնելով ողջ աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված, ազատազրկման վայրերից բանտարկյալներին ազատելու տենդենցից՝ թվում  էր, թե ուղերձը դրան պետք է առնչվի։ Հատկապես, երբ վերջին օրերին Հայաստանում դրա շուրջ անընդհատ նոր զարգացումներ են տեղի ունենում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ազատազրկման վայրերում գտնվող անձանց նկատմամբ մարդասիրություն դրսևորելու կոչը, և դրան հետևած մի փոքր խմբի վայրահաչոցներին աշխարհի հայության խստագույն դատապարտումները պետք է որ խելամիտ կազմակերպությանը կամ անձին հասկացնեին, որ հանրության վերաբերմունքն լրջորեն փոխվել է ի վնաս իրենց։

Արդեն իրենց կոշտ գնահատականերն են հայտնում նաև միջազգային հեղինակավոր կառույցները, ինչպես օրինակ՝ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում»  զեկույցում մանրամասն  անդրադարձ էր կատարվում Ռոբերտ Քոչարյանի գործին, դատարանների շենքերն արգելափակելու փաշինյանական կոչին։

Այս պայմաններում լիովին ակնկալելի էր, որ վարչապետը մտադիր է ինքը մեծահոգաբար ավետել  որոշ դատապարտյալներին ներում շնորհելու կամ ոմանց խափանման միջոցը փոխելու իր մարդասիրական քայլը։ Քանզի խելացի գործիչը կօգտվեր վերջը չերևացող անհեռանկար դատական այս գործից քիչ թե շատ պատվով դուրս գալու այսպիսի հնարավորությունից։

Ավաղ, ամանորյա ուղերձի ժանրով կրկնվեցին ամեն օր ներկայացվող թվերը։ Ոչ մի էական բան։ Խոսքեր, խոսքեր, խոսքեր, որոնց ետևում կարանտինի պատճառով օրվա ապրուստից զրկված հազարավոր հուսահատ մարդիկ են։

Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ 5 ժամ առաջ՝ անոնսն անելիս, կարևոր ասելիք ուներ, ինչը կամ փոշմանել է, կամ չի ստացվել... և ստիպված ուղերձը վերածվեց հաշվետվության:

Զգացողություն է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ներքին և արտաքին օղակները սեղմվել են այն աստիճան, որ մնացել է մեն-միակ անհրաժեշտությունը՝ ազատել նրան։ Բայց դարձյալ չեն կարողանում անել այն, ինչն ի վերջո պետք է արվի։ Վախկոտություն է դա, թե քինանախնդրության բարձրակետ՝ արդեն հոգեվերլուծողների խնդիրն է։ Եվ ընդհանրապես, ողջ այս հետապնդումը վաղուց արդեն դուրս է եկել իրավական-օրինական դաշտից, քաղաքական-մարդկային դաշտից, և տեղ ունի միայն հոգեբուժության բաժնում։

Ինչպես երևում է մոլորակի փորձից, մարդկությունը կսովորի ապրել կորոնավիրուսի հետ, ինչպես որ ստիպված ապրում է սպիդի, քաղցկեղի ու շաքարային դիաբետի հետ... Ավելի սարսափելին քո պետության մեջ տիրող անարադարությունն ու  խտրականությունն է, երկակի ստանդարտներն են ու սուտը, անվերջ ու համատարած սուտը։

Լիա Իվանյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}