Գեր կինը վախից կորցրել է իր քաշի 1/3-ը
Անգլիայի մի բնակչուհի, վախենալով մահից, կորցրել է 44 կիլոգրամ այն բանից հետո, երբ բժիշկը նրան ասել է, որ եթե նա դիետա չպահի, կարող է մահանալ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ նշելով, որ այդ մասին հրապարակում է պատրաստել The Mirror-ը:
Պարբերականը հայտնել է, որ կնոջը հաջողվել է կորցնել իր քաշի մեկ երրորդը:
42-ամյա Կելլի Մակ Կրակեն խմում էր օրական հինգ լիտր գազավորված ըմպելիք, ուտում պիցցա, չիպսեր, կարկանդակներ և քաղցրավենիք:
Յոթ տարի առաջ նա ունեցավ վեցերորդ երեխային` Քուրթիսին, դրանից հետո նրա քաշը դուրս էր եկել վերահսկողությունից՝ հասնելով127 կգ-ի:
Ավելորդ քաշի պատճառով Մակ Կրակենը չեր կարողանում ինքնուրույն հագնվել և լվացվել: Նրան օգնում էր նրա 51-ամյա ընկեր Սթիվեն Հոլլը:
2019-ի մարտին Մակ Կրակենը հոսպիտալացվել էր շաքարախտի և արյան բարձր ճնշման պատճառով: Բժիշկն ասել էր, որ մինչև Սուրբ Ծնունդ չի ապրի, եթե չփոխի իր ապրելակերպը:
«Ես խնդրեցի Ստեֆանին ինձ ընդգրկել նիհարողների խումբ՝ հիվանդանոցային մահճակալով: Դա այն օրն էր, երբ իմ կյանքը փոխվեց»,-ասել է նա:
Մակ Կրակենը փոխեց իր սննդակարգը և սկսեց սպորտով զբաղվել: Այժմ նա կշռում է 82,5 կիլոգրամ: