Bloomberg-ը կանխատեսում է սուրճի դեֆիցիտ՝ կորոնավիրուսի պատճառով
Հարավային Ամերիկայում կորոնավիրուսային վարակի համաճարակը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այդ մասին հայտնել է Bloomberg- ը:
Աշխատանքային ժամերի կրճատման, բանկերի փակման, տրանսպորտի հետ կապված դժվարությունների և աշխատողների վախի պատճառով կարող է պարզապես բավարար թվով մարդիկ չլինեն սուրճի հատիկները հավաքելու համար: Դա հատկապես իրատեսական է Կոլումբիայի, Բրազիլիայի և Պերուի համար, որոնք ապահովում են «Արաբիկա» տեսակի սուրճի համաշխարհային արտադրության գրեթե երկու երրորդը:
Բերքահավաքը պետք է սկսվի հաջորդ ամիս, սակայն շատ աշխատողներ հեռանում են պլանտացիաներից՝ վարակի մեծ հավանականության և փոքր աշխատավարձի պատճառով:
Մինչ այդ արդեն կանխատեսվում էր, որ արտադրության ծավալները չեն բավարարի պահանջարկը, և պետք է օգտագործվեն անցյալ տարվա պահուստները: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում սուրճի մեծ պահանջարկը բերեց նրան, որ դրանք գրեթե սպառվեցին:
Շուկան արդեն սպասում է սուրճի ավելի բարձր գների: «Արաբիկա»-ի ֆյուչերսների գինն անցած ամիս բարձրացել է 16% -ով և հասել $ 130 դոլարի՝ 100 ֆունտի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին