Ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ում ավելի քան 60 հազար բնակիչ կարող է դառնալ կորոնավիրուսի զոհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին գնահատականներով՝ իր երկրի ավելի քան 60 հազար բնակիչ կարող է դառնալ կորոնավիրուսի զոհ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Հուսով եմ, որ մենք չենք հասնի 100 հազարի ցուցանիշի: Այս պահին մենք կանխատեսում ենք 60-65 հազար մահ»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ, նախնական շրջանում կանխատեսում էին, որ մահվան դեպքերի թիվը կարող է հասնել 2,2 միլիոնի, մինչդեռ քաղաքացիական պատերազմը խլել էր 500-600 հազար մարդու կյանք:
«Անկեղծ ասած, ես տեսել եմ ավելի սարսափելի կանխատեսումներ»,- ասել է Ամերիկայի առաջնորդը:
Սկզբում ԱՄՆ-ի իշխանությունները կարծում էին, որ եթե անգամ միջոցներ ձեռնարկվեն վարակի տարածումը զսպելու համար, միևնույնն է մահանալու է մոտ 100 հազար հիվանդ: Հետո սկսեցին ավելի պակաս վատատեսությամբ կանխատեսումներ անել: