Երուսաղեմում Սուրբ կրակի օծման արարողությունն առաջին անգամ անցկացվում է առանց ուխտավորների
Քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրում`Սուրբ Հարության տաճարում, Ուղղափառ հավատքի Զատկի տոնի նախօրեին, տեղի է ունեցել Սուրբ կրակի օծման արարողությունը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, դրան մասնակցել են ընդամենը մի քանի հոգի, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ուխտավորներ, ինչպես նախորդ տարիներին։
Սուրբ կրակը հավատացյալների համար համարվում է սրբություն, և նրա հայտնվելը համարվում է հրաշք, չնայած արվում է պարբերաբար: Այն ամեն տարի վառվում է Սուրբ Հարության տաճարում, շաբաթ օրը՝ Քրիստոսի Հարության Ուղղափառ եկեղեցու տոնի նախօրեին:
Սովորաբար արարողությունը մարդաշատ է լինում: Տաճարը, ինչպես նաև Հին Երուսաղեմի ամբողջ տարածքը մինչև վերջ լցված է լինում ուխտավորներով: Այս տարի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների պատճառով այն կանցկացվի Երուսաղեմի Ուղղափառ, Հայ առաքելական, Ղպտի և Ասորական եկեղեցիների մի քանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իսրայելի Արտաքին գործերի նախարարության կողմից մշակված արձանագրության համաձայն, հույն հոգևորականները Սուրբ կրակը կհասցնեն Հին քաղաքի Յաֆֆայի դարպասի մոտ և կփոխանցեն այն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին, որտեղ բնակչության զգալի մասը դավանում է ուղղափառություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան