Oտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ՝ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև հունիսի 15-ը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Որոշման մեջ ասված է. «2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կամ մշտական բնակության ժամանակահատվածները, նաև նրանց գտնվելու վայրում կամ գրանցվելու վայրում, հաշվառման համար տրված ժամկետի հաշվարկը երկարացնել, եթե նշված ժամանակահատվածում այդ ժամկետներն ավարտվում են»։