Մոսկվան բողոքի նոտա է հղել Նորվեգիային իր ձկնորսական նավը կալանավորելու համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել Նորվեգիայի դեսպանատուն՝ ապրիլի 2-ին այդ երկրի ծովային պահակային ծառայության կողմից Շպիցբերգենյան արխիպելագի մոտակայքում Ռուսաստանի ձկնորսական «Բորեյի» նավը կալանավորելու փաստի առթիվ:
Ինչպես գրում է «Գազետա.ռու»-ն, Մոսկվան նշել է, որ չի ճանաչի Շպիցբերգենի շրջակայքում գտնվող Օսլոյի սահմանած ձկնորսության գոտին:
Ռուսաստանն այդ միջադեպը գնահատում է որպես Նորվեգիայի կողմից Շպիցբերգենի շրջակայքում ապօրինի կերպով իր իրավունքների ընդլայնում՝ հակասելով արխիպելագի մասին 1920 թվականի համաձայնագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան