Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 2,24 միլիոնը
Ջոն Հոփկինսի համալսարանը հրապարակվել է կորոնավիրուսով վարակվածների տվյալներն ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, կայքի տվյալներով աշխարհում SARS-CoV-2- ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2,243,710-ի:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում մահացել է 154.2 հազար մարդ, բուժվել է ավելի քան 569,5 հազարը:
Վարակվածության առումով Միացյալ Նահանգները շարունակում Է մնալ առաջատար. մասնավորապես, ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 701.6 հազար դեպք, Իսպանիայում՝ 190.8 հազար, Իտալիայում՝ 172.4 հազ., Ֆրանսիայում՝ 149.1 հազ. Գերմանիայում՝ 141.3 հազար, Մեծ Բրիտանիայում՝ 109,7 հազար:
Ռուսաստանում մահացությունների թիվը հասել է 294-ի: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի ավելի քան 32 հազար դեպք, որից ավելի քան 4 հազար դեպքը վերջին 24 ժամվա ընթացքում: Համաճարակի մեկնարկից ի վեր ապաքինվել է 2,590 մարդ:
Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին