Գուտերեշը կոչ է անում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար կազմել համաշխարհային կոալիցիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել, որ ստեղծումից հետո կորոնավիրուսի պատվաստանյութն ընկալվի որպես համաշխարհային հանրային սեփականություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ անհրաժեշտ է գլոբալ կոալիցիա՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ մշակելու համար, որը պետք է հասանելի լինի ամենուր և բոլորին»,- գրել է Գուտերեշն ուրբաթ օրը Twitter- ի իր էջում:
Նա նաև նշել է, որ դա պետք է ընկալվի որպես համաշխարհային հանրային սեփականություն։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան