Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։
Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում