Արայիկ Հարությունյանին ընդունել է Դավիթ Տոնոյանը
Ապրիլի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան