Տնտեսություն 16:38 18/04/2020 Հայաստան

Արմեն Եղիազարյան. Կորոնավիրուսի նկատմամբ վախը հաղթեց ամեն տեղ, բացի Շվեդիայից և Բելառուսից

Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանի կանխատեսումներով, կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահվան դեպքերի թիվը կհասնի 34-ի, պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը։

Կանխատեսումները նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում.

«Արդեն 7-րդ կանխատեսումը, այս անգամ ապրիլի 16 տվյալներով տալիս է համարյա նույն արդյունքը՝ պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34, մահածության գործակիցը՝ 2,28%:

Մի քանի խոսք կորոնավիրուսի էկոնոմիկայի մասին։ Ուղղակի ծախսերի մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չգտա, բացի բուժում ստացողների քանակից, որը հայկական մամուլի տվյալներով ապրիլի 15-16 դրությամբ կազմել է 797 հոգի, որից 30՝ ծանր, 767՝ միջին և 362՝ թեթև, որոնք բուժում չեն ստացել։

Օգտագործելով ռուսական տվյալները (Սանկտ-Պետերբուրգի Բոտկինի անվան հիվանդանոց) ստանում ենք, որ ծանր հիվանդի բուժումը արժի 1,3 միլլիոն դրամ, միջին ծանրությանը՝ 392 հազար դրամ, մեկ հիվանդի համար (առանց թեթև դեպքերի)՝ 427 հազար դրամ։

Հայաստանում թեստերի քանակը ապրիլի 16 դրությամբ 9632 էր։ Այստեղ նույնպես տեղական արժեքը չգտա և օգտագործել եմ Ռուսաստանի թվերը (Роспотребназор), 1 թեստի արժեքը՝ 1200 ռուբլի կամ 8175 դրամ, ընդհանուր արժեքը՝ 78,7 միլիոն դրամ։ Այսպիսով, ուղղակի ծախսերը կազմել են ապրիլի 16-ի դրությամբ 419 միլիոն դրամ։ Կան իհարկե այլ ուղղակի և անուղղակի ծախսեր, բայց դրանք չպետք է էականորեն ավելացնեն նշված գումարը։

Հիմա անրադարնանք կորուստներին։ Համաձայն Վահրամ Ավանեսյանի հաշվարկներին (Հայաստանի համար այլ հաշվարկներ ինձ հայտնի չեն) արտակարգ իրավիճակի մեկ օրվա ընթացքում Հայաստանը կորցնում է 51 միլիոն դոլար։ Ապրիլի 16-ի դրությամբ գումարային կորուստը կկազմի 1 530 միլիոն դոլար, կամ կորոնավիրուսի մեկ դեպքի հաշվարկով՝ 1.32 միլիոն դոլար (ուղղակի ծախսերը՝ 377 հազար դրամ)։ Ահա այսպիսի տխուր էկոնոմիկա։

Հիմա փորձենք հասկանալ, ինչ կլիներ, եթե Հայաստանը կարանտին չհայտարարեր։ Ինչպես հայտնի է կա երկու երկիր, որոնք կարանտին չեն հայտարարել՝ Շվեդիան և Բելառուսը։ Հայաստանը այդ երկրների հետ համեմատելու համար արված են հետևյալ ենթադրություններ՝ (1) ամեն երկիր ունի կորոնավիրուսի տարածման կրճատման իր արագությունը և մահացության գործակիցը, որոնք կարող են էականորեն տարբերվել․ (2) կարանտինը նպատակաուղղված է բնական տարածման արագությունը կրճատելուն, դրանով պակասացնելելով դեպքերի և մահերի քանակը, որոնք կախված են դեպքերի քանակից, բայց ամեն երկրի համար տարբեր հարաբերակչությամբ․(3) երկրները պետք է գտնվեն պանդեմիայի տարածման մոտավորապես նույն փուլում։

Քանի որ Հայաստանը և Շվեդիան գտնվում են պանդեմիայի զարգացման մոտավորապես նույն՝ ստաբիլիզացիոն փուլում և մոտ են դրա ավարտին, կարելի է համեմատել տարածման արագությունները այդ երկրներում մարտի 17-ից ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի համար՝ օրական 9,4%, Շվեդիայի՝ 8,1%, այսինքն այս դեպքում դեպքերի և, հետևաբար, մահերի քանակը կկրճատվեր, ավելանալու փոխարեն։

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այն ներկայումս գտնվում է պանդեմիայի տարածման փուլում, որը բնութագրվում է տարածման ավելի բարձր արագությամբ, այդ պատճառով համեմատությունը անիմաստ է։ Սակայն հետաքրքրական է որ Բելառուսում տարածման արագությունը վերջին շաբաթվա ընթացքում ավելի ցածր էր, քան Ռուսաստանում, որտեղ մասնակի կարանտինը գործում է մարտի 30-ից և անընդհատ ընդլայնվում ու խստացվում է (վերջին 6 օրում Բելառուսում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 15,2%)։

1933 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը իր երդման ճառում ասել էր - the only thing we have to fear is...fear itself․ Հիմա տեղի ունեցավ հակառակը՝ կորոնավիրուսի նկատմամբ իռացիոնալ և ոչնչով չհիմնավորված վախը հաղթեց ամեն տեղ,  բացի Շվեդիայից և Բելառուսից, ցավալիորեն նաև Հայաստանում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:45
Արցախի թեմ. Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը
«Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին»:
Աղբյուր` Panorama.am
09:24
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ինչու են հրաժարականի դիմումներ գրել երկու դատարանների նախագահներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու դատարանների նախագահներ մի քանի օրվա տարբերությամբ հրաժարականի դիմում ներկայացրեցին․...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Դեֆիցիտը 609 մլրդ դրամից էլ ավելի լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության և իշխանամերձ օղակների համար։ Նախ՝ Փաշինյանը քովիդի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փետրվարի 10-ին նշանակված է առաջին նիստը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Ովքեր են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգության աշխատակիցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Փաշինյանը մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության և արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հունվարի 17-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 17-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
23:39
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում
ՏԿԵ նախարարությունից հայտնում են. «ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
23:04
Ողբերգական դեպք. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Հունվարի 15-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգացման գործակալության(USAID) գործունեությունը
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե USAID-ի գործունեությունն Ադրբեջանում «մեծ մասամբ նպաստել են ԱՄՆ շահերի առաջխաղացմանը»։...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական  «Պոգոնից» տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»...
Աղբյուր` Panorama.am
21:55
Անհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը
Երկու պաղեստինամետ ակտիվիստներ ընդհատել են պետքարտուղար Անտոնի Բլինքենի մամուլի ասուլիսը Պետդեպարտամենտում։ Միջադեպի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:33
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Դուք ծա՞ռ եք ընտրում, թե՞ հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա էլի կասեն «չար ու...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումնել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}