Պաղեստինում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է երեքի
Կորոնավիրուսով վարակված Երրորդ մահն է գրանցվել է Պաղեստինի տարածքներում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ շաբաթ օրը հաղորդել է IAAN- ը:
«Այսօր առավոտյան Արևելյան Երուսաղեմի հիվանդանոցներից մեկում 78-ամյա պաղեստինցի կին է մահացել կորոնավիրուսից»,- ասվում է գործակալության տեղեկատվության մեջ՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Շաբաթ օրը Պաղեստինի առողջապահության նախարար Մայ ալ-Քելան ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Պաղեստինի տարածքներում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 418-ի՝ օրվա ընթացքում վեց նոր դեպքեր հայտնաբերվելուց հետո:
Նա նշել է, որ Արևելյան Երուսաղեմում գրանցվել է վարակի 105 դեպք: