Ռոււսաստանում փորձարկվել է կորոնավիրուսի բուժման նոր մեթոդ.«Գազետա.ռու»
Ռուսաստանի Դաշնության Բուռնազյանի անվան բժշկական և կենսաբանական կենտրոնի բժիշկները փորձարկել են կորոնավիրուսով հիվանդների բուժման նոր մեթոդ: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ռեպորտաժ է պատրաստել REN TV հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Ուդալովին:
«Համաշխարհային շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ նորմոբարային թթվածնացումը դրական ազդեցություն է ունենում կորոնավիրուսի վարակի բուժման ընթացքի վրա»,- ասել է Ուդալովը:
Նա բացատրել է, որ այս մեթոդի իմաստն արյունը թթվածնով հագեցնելն է։
«Ռուս մասնագետները կարողացել են արագ փորձարկել նոր մեթոդը, քանի որ այս տեխնիկան Ռուսաստանում օգտագործվում է ազգային հավաքականների մարզիկներին վերականգնելու համար»,- նշել է կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը:
Ըստ նրա, ներկայում մեկ հիվանդ ամբողջությամբ նոր բուժում է անցնում: