Իտալիան պատրաստվում է լողափային սեզոնին
Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտնել է, որ իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկում՝ լողափերում քաղացիների համար անվտանգ պայմաններ ստեղծելու համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ նրա, քանի դեռ չկա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, մարդիկ չեն կարող խոսել «նորմալ կյանքի» վերադառնալու մասին, բայց իշխանությունները աշխատում են այնպես անել, որ իտալացիները ծովափնյա հանգստի հնարավոր ունենան։
Քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու համար քննարկվում են հովանոցները միմյանցից 10-14 մետր հեռավորության վրա տեղադրելու և բարձր ռիսկային խմբերի համար լողափ այցելելու ժամանակացույց սահմանելու տարբերակները։
Չեն լինի ընդհանուր խաղահրապարակներ և հանրային միջոցառումներ, օրինակ՝ ջրային վոլեյբոլ: Բարերը կհրաժարվեն բազմակի անգամ օգտագործվող սպասքից։
Չկարգավորված է մնում հարցը՝ արդյոք պետք է լողափում դիմակ կրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին