«Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով զբաղվում են 8 քննիչ և 3 դատախազ
«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի վերաբացումից հետո ստեղծվել է 8 քննիչից կազմված քննչական խումբ, իսկ դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարվել է 3 դատախազից կազմված դատախազական խմբին: Հանրային հեռուստատեսության էջի փոխանցմամբ, նշված է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ:
Այս քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին:
Նշվում է, որ քրեական գործի առանձնահատկություններով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին տրված ցուցումով ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված 8 քննիչներից, իսկ տվյալ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարվել է 3 դատախազից կազմված դատախազական խմբին։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել 57 հատորից բաղկացած քրեական գործում առկա փաստական տվյալները, նախանշվել են հանցագործության համակողմանի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների հիմնական ուղղությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա