Մարզպետ. Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ մարզում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր։
«Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։
Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։
Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Առողջ եղե՛ք»,- ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1291-ի։
Հարակից հրապարակումներ`
- 19.04.2020. 43 նոր վարակակիր, 22 առողջացած
- Մարզպետ. Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել
- Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի երրորդ թեստը բացասական է. մարզպետ
- Քաղաքացուն երրորդ անգամ կթեստավորեն. Գեղարքունիքի մարզպետ
- Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքը հերքվել է
- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածին բուժող բժիշկների մոտ COVID-19 չի հայտնավերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան