
ՄԻՊ. Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը:
«Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը:
Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է:
Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջև:
Սա է Հայոց պետականության, մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության ու նվիրումի հրամայականը»,-ասված է քիչ առաջ պաշտպանի տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մխիթարյան. Վարչապետի եթերների գլխավոր պատասխանատուն իր պրոտոկոլն ու մամուլի քարտուղարությունն են
- Մի արտահոսքի պատմություն. «Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից»
- Տեր Խորեն քահանա Կիրակոսյան. Եկեղեցում հակառակորդ մի փնտրեք, չեք գտնի
- Տ. Հովել քահանա Օհանյան. Մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին
- Տեր Ասողիկ. Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին