Ըստ Թրամփի՝ կորոնավիրուսը լավ դաս է գլոբալիզացիայի դեմ
Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին ի թիվս այլ բաների, երևան են եկել տնտեսական գլոբալիզացիայի թերությունները, իր բրիֆինգի ընթացքում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է regnum.ru-ն։
Նա նշել է, որ մի շարք արտադրական ցանցերը վերադարձել են Միացյալ Նահանգներ:
Ըստ Թրամփի, այդ կազմակերպությունների ղեկավարները հասկացել են՝ որ շատ ավելի կարոև է սեփական տարածքում ապրանքներ արտադրելը։
«Ես այդ մասին վաղուց էի խոսում։ Իսկ այժմ մենք լավ դաս քաղեցինք», - ասել է Թրամփը:
Նա քննադատել է գլոբալիստներին, որոնք պատճառով արտադրության սկզբունքները չեն գործում «դժվար» և «վտանգավոր» ժամանակներում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ըստ կանխատեսումների, ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահանալու է մինչև 65 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել գրեթե 2 հազար քաղաքացի
- Ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ում ավելի քան 60 հազար բնակիչ կարող է դառնալ կորոնավիրուսի զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան